ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Հայաստանյան պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստերին

Հայաստանյան պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստերին
22.05.2014 | 17:38

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մայիսի 21-ին Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի «Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի» գործողությանը և «Վճռական աջակցություն» ձևաչափով իրականացվելիք առաքելությանը մասնակից երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի ձևաչափով հերթական նիստերին:

Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, նիստերի ընթացքում քննարկվել են Աֆղանստանում անցկացված նախագահական ընտրությունների 1-ին փուլից հետո ստեղծված քաղաքական իրավիճակին, Աֆղանստանի անվտանգության ուժերի կարիքներին, «Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի» վերատեղակայման ժամանակացույցին, ինչպես նաև «Վճռական աջակցություն» առաքելության օպերատիվ պլանի մշակման ընթացքին, նախնական օպերատիվ պատրաստականության ժամանակացույցին, ռազմավարական հաղորդակցություններին, առաքելության մեկնարկի իրավական խնդիրների կարգավորմանը վերաբերող հարցեր:

Դիտվել է՝ 643

Մեկնաբանություններ